ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել:

Ըստ այդմ՝ Արման Խաչատրյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան։

Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Անդրանիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ու Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից և նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան։