«Ռոսատոմ»-ը Թուրքիայում երկրորդ ատոմակայան կառուցելու առաջարկ է ստացել։ Դրա մասին RT հեռուստաալիքին հայտնել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նա պարզաբանել է, որ այս առաջարկը «Ռոսատոմ»-ը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, գրում է Газета.ру-ն։ Դրանից առաջ այս Թուրքիայի ղեկավարն այս հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Թուրքիայում մեր ներկայության հնարավոր ընդլայնման վերաբերյալ այժմ կառավարական մակարդակով խորհրդակցություններ ենք անցկացնում»,-նշսել է Լիխաչովը։
Ըստ պետական կորպորացիայի ղեկավարի՝ խոսքը Սև ծովում տեղակայված «Синоп», տեղանքի մասին է։




























