Թել Ավիվի մերձակայքում՝ իսրայելական բանակի Գլիլոտ ռազմաբազայի մոտ, բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառը. 35 մարդ վիրավորվել է, տուժածներից վեցի վիճակը ծանր է, հայտնում է Times of Israel-ը։

«Մագեն Դավիդ Ադոմ» հիվանդանոցի տվյալներով, տուժածներից հինգի վիճակը միջին ծանրության է, 20 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, ևս չորսը սուր տագնապ են զգում։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների, տուժածներից շատերը տարեցներ են, որոնք ավտոբուսից իջել էին մոտակա թանգարան այցելելու համար։

Ոստիկանությունը հայտնում է, որ բեռնատարի վարորդին գնդակահարել  և «վնասազերծել են» տարածքում գտնվող զինված քաղաքացիական անձինք:

Ըստ ոստիկանության նախնական հետաքննության, ավտոբուսը կանգ է առել բազայի սահմաններից դուրս գտնվող կանգառում՝ ուղևորներին իջեցնելու համար: Նույն ժամանակ բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառ  և այնտեղ գտնվող մարդկանց վրա։