Ինչպես հաղորդում է РИА Новости-ին՝ վկայակոչելով շտապօգնության ծառայության աղբյուրը, 75-ամյա դերասանի մոտ եղել է նախաինֆարկտային վիճակ։ Դերասանը հայտնի է «Երկենցաղ մարդը», «Կրակոց», «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմերով։
Կոզակովը թատերական գործունեության համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
1980 թվականին նա ստացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում։ Կոզակովը նաեւ ստեղծել է իր թատրոնը՝"Միխայիլ Կազլովի ռուսական անտրեպրիզան", որտեղ անձամբ բեմականացնում եւ խաղում է ներկայացումներ։




























