Լիբանանի ավելի քան 830 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից «Հեզբոլլահ» շարժման եւ Իսրայելի միջեւ մարտական գործողությունների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Լիբանանում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

«2023թ. հոկտեմբերի 8-ից հետո գրանցվել է 834 746 ներքին տեղահանված անձ, որոնց 52 տոկոսը՝ կանայք եւ 48 տոկոսը՝ տղամարդիկ»,- ասված է զեկույցում։

Նշվել է նաեւ, որ 189 298 տեղահանված անձ ժամանակավորապես հանգրվանել է 1,1 հազար ապաստարաններում, որոնցից 935-ը կամ 84 տոկոսը արդեն լեփլեցուն են։