Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի տարածքում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչից հետո, ենթադրվում է, ինքնասպան է եղել:
Ամերիկյան մի շարք լրատվամիջցների վարկածով` կայանատեղիում սպանված վիճակում գտնված տղամարդն էլ հենց կրակողն է եղել, թեեւ ավելի վաղ հայտնվել էր, որ դա հանցագործի զոհերից մեկն է:
Տղամարդը կրակ է բացել հսկիչների վրա: Սպներից մեկը մահացու վիրավորվել է: Ոստիկանությունր փորձում է պարզել արարքի դրդապատճառները:
Վիրջինիայի տեխնոլոգիական համալսարանի մամուլի քարտուղար Մարկ Օվչարսկու խոսքով` ուղիղ կեսօրին ոստիկանության սպան մեքենան կայանել է համալսարանի տարածքում: Վարորդը կրակել է հսկիչին` մահացու վիրավորելով: Հետո, ականատեսների վկայությամբ, տղամարդը փախել է դեպի կայանատեղի, տեղեկացնում է vesti.ru-ն:
Վիրջինյան համալսարանի տարածքը նախատեսված է 30 հազար ուսանողի համար: Դրա տարծքում տեղադրված են անվտանգության վերահսկման գերժամանակակից տեխնոլոգիաներ: Համալսարանի անվտանգությունն էլ ավելի խստորեն էր վերահսկվում 2007թ.-ից հետո, երբ կորեցի ուսանող Չո Սին Հին համալսարանի տարածքում 32 մարդու էր սպանել, եւս 25-ը վիրավորվել էին:




























