ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը նշանակում է, որ Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ ստիպված կլինեն բախվելլ իրենց նախկին կոշտ արտահայտությունների հետևանքներին, քանի որ նրանց երկրները պատրաստվում են դիվանագիտական կապեր հաստատել նորընտիր նախագահի հետ, որի վերադարձը, հնարավոր է, չէին սպասում, գրում է NBC News-ը:
«Պատմության ամենակործանարար նախագահը»,-2020 թվականին Թրամփի վերաբերյալ ասել է ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան Քևին Ռադը, որն, ըստ նրա, «ցեխի մեջ տրորել է Ամերիկան և ժողովրդավարությունը»: «Կնատյաց, սոցիոպաթ, նեոնացիստների համակրող և լուրջ սպառնալիք միջազգային կարգի համար»,- 2018 թվականին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներկայիս արտգործնախարար Դևիդ Լամմին:
«Քաղաքական հրդեհամոլ, որին նկատմամբ անհրաժեշտ է քրեական մեղադրանք առաջադրել»,- 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի խռովությունից հետո Թրամփի մասին ասել է այն ժամանակ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը:
«Թրամփն ամեն ինչ փչացրեց»,- ասել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը: «Նա ատելություն է հրահրում, նա ամբոխավար է, այսքանը»,-ասել է 2021թվականին:
Թրամփի ընտրություններում հաղթանակից ի վեր ԱՄՆ-ի այս դաշնակիցներից առնվազն երկուսը` Բրիտանիան և Ավստրալիան, ստիպված են եղել հետ կանգնել իրենց նախորդ հարձակումներից: Թրամփի հաղթանակից հետո Ռադը ջնջել է իր գրառումները՝ ելնելով «Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի նկատմամբ հարգանքից» և «կանխելու համար այն հավանականությունը, որ նման արտահայտությունները կարող են սխալ մեկնաբանել դեսպանի իր դիրքը և, ընդ որում, Ավստրալիայի կառավարություն տեսակետները»,- ասված է Ավստրալիայի կառավարության հաղորդագրությունում։
Ինչ վերաբերում է Թրամփին, նա պատասխանել է Ռադի մեկնաբանություններին՝ նրան անվանելով «գարշելի»՝ հայտարարելով, որ Ռադը որպես ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան «երկար այնտեղ չի մնա»:
Ինչ վերաբերում է Լամմիին, նա կատաղի քննադատից վերածվել է քաղաքավարի բարի կամեցողի։
2018-ին, երբ Լամմին խորհրդարանական նախարար էր, Թրամփին Time ամսագրում անվանել էր «կնատյաց, նեոնացիստներին համակրող սոցիոպատ», նույնպես քննադատել է այն ժամանակվա կառավարության կապիտուլյացիան այդ «կեղծամով բռնակալի առաջ»։
Չորեքշաբթի, երբ Թրամփը հայտարարեց ընտրություններում իր վճռական հաղթանակի մասին, Լամիի տոնը որպես արտգործնախարար էապես փոխվեց, երբ նա իր շնորհավորանքներն ուղարկեց՝ ընդգծելով Միացյալ Նահանգների հետ Բրիտանիայի առանձնահատուկ բարեկամությունը:



























