Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովում՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռների արձակման։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը Hyonmu-2 դասի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի արձակման մասին է՝ վարժանքների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Սեուլից 108 կմ հեռավորության վրա գտնվող Տայան (Չունգչոնգնամ-դո նահանգ) արեւմտյան կոմսությունում։ Զորավարժությունների ընթացքում մշակվել է ԿԺԴՀ նավի վրա հարձակման սցենարը, որից արձակվել է հրթիռը։ Ընդգծվում է, որ զորավարժությունները նպատակ են ունեցել ցույց տալ Սեուլի պատրաստակամությունը՝ «պատասխանելու Փհենյանի ցանկացած սադրանքին»։
Հոկտեմբերի 31-ին ԿԺԴՀ-ն արձակեց նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ Hwasong-19, որը բարձրացավ 7687,5 կմ բարձրության վրա և անցավ ավելի քան 1000 կմ տարածություն։ Հոկտեմբերի 5-ին Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը 7 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել։
Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի արձակումների. Yonhap

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























