Վաշինգտոնն ու Թեհրանը, ի վերջո, կարող են դիվանագիտական համաձայնության գալ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում՝ չնայած «փոխադարձ թշնամությանը»: Այս մասին հինգշաբթի օրը գրել է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ նրանցից ոմանք, ովքեր աշխատել են Թրամփի հետ պետության ղեկավարի առաջին շրջանում, չեն բացառում ԱՄՆ-Իրան հարաբերությունների նման զարգացումը։ Միևնույն ժամանակ, ինչպես հրապարակմանը հայտնել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Մալրոյը, Թրամփը սիրում է գործարքներ կնքել, բայց միայն այն դեպքում, եթե «դա իր գործարքն է»։
Միևնույն ժամանակ, ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների, Թրամփը նախատեսում է լրջորեն խստացնել պատժամիջոցների ճնշումն Իրանի վրա և դադարեցնել նավթ մատակարարելու նրա հնարավորությունը։ Պատժամիջոցների կարող են ենթարկվել նաեւ չինական նավահանգիստները, որոնց մատակարարվում է իրանական նավթը։ «Կարծում եմ՝ դուք կտեսնեք, որ պատժամիջոցները կվերադառնան, և կտեսնեք, որ նրանք կփորձեն էլ ավելի մեկուսացնել Իրանը, ինչպես դիվանագիտական, այնպես էլ ֆինանսապես», - թերթին ասել է Սպիտակ տան նախկին պաշտոնյան:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Թեհրանը մտադիր է ընդլայնել գործընկերությունը հարևան և իսլամական երկրների հետ, և նրա համար կարևոր չէ, թե ով կդառնա Ամերիկայի նոր առաջնորդը։ Իրանը Ռուսաստանին համարում է իր հարեւան պետություններից մեկը։
ԱՄՆ-ն և Իրանը Թրամփի օրոք կարող են դիվանագիտական համաձայնության գալ. WSJ

Հասանելի է
русскийԹեմա



























