Նոդոզավրի զրահը, ամենայն հավանականությամբ, կարող է դիմակայել մեծ արագությամբ ընթացող մեքենայի հետ բախմանը, ինչպես ցույց են տվել դինոզավրերի առավել լավ պահպանված բրածոների մասի նոր տվյալները, գրում է Live Science-ը։
Բրածոն պատկանել է նոդոզավրին՝ բուսակեր դինոզավրի, որը կարող էր հասնել 5,5 մետր երկարության և ապրել է մոտավորապես 110-112 միլիոն տարի առաջ՝ վաղ կավճի ժամանակաշրջանում:
Բրածոն այնքան լավ է պահպանվել, որ հնարավոր է եղել որոշել դրան ծածկող կերատինե թերթիկների և ոսկրային փշերի ամրությունը, Live Science-ին է պատմել հետազոտության համահեղինակ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հնէաբան- բիոմեխանիկ Մայքլ Հաբիբը: Ըստ նրա, զրահապատ դինոզավրերի այլ բրածոների մոտ միայն ոսկրային փշերն են պահպանվել։
Դա պայմանավորված է նրանով, որ կերատինը` մեռած բջիջները, որոնցից կազմված են այնպիսի կառուցվածքներ, ինչպիսիք են մազերը և եղունգները, դժվար են ենթարկվում քարանալունլ: Այսպիսով, ուսումնասիրելով այնպիսի զրահապատ դինոզավրերի, ինչպիսիք են նոդոզավրերը և ստեգոզավրերը, հնէաբանները ենթադրել են, որ դինոզավրերի հիմնական պաշտպանությունը գիշատիչների դեմ եղել է զրահի ոսկրային կառուցվածքները, որոնք պահպանվել են բրածոներում, և որ այս պատյանը կարող էր ծածկված լինել կերատինի բարակ շերտով, ինչպես կրիայի պատյանը։
Սակայն 2017 թվականին Կանադայի հանքահորում հայտնաբերվել է վերջերս նույնականացված նոդոզավրի տեսակի՝ Borealopelta markmitchelli-ի բացառիկ լավ պահպանված բրածո: Բրածոն այնքան լավ է պահպանվել, որ հետազոտողները կարողացել են վերլուծել դրա զրահի գույնը և նույնիսկ նայել ստամոքսի մեջ՝ հայտնաբերելու վերջին սնունդը: Նախկին զրահապատ դինոզավրերից ոչ ն ամբողջական պահպանի:
Լավ պահպանված բրածոի ոսկորների վրա կերատինի շերտ է հայտնաբերել, բայց այն սպասվածից շատ ավելի հաստ է եղել՝ որոշ տեղերում գրեթե 16 սանտիմետր:





























