«Անկողնային տեսարանների վատագույն ներկայացման համար» մրցանակն այս տարի հանձնվել է ամերիկացի գրող Դեվիդ Գուտերսոնին: Կազմակերպիչների հաղորդագրության մեջ ասված է, որ նրան մրցանակ են տվել «Էդ կինգ» վեպում նկարագրված անկողնային տեսարանի «բացարձակ անտանելիության» համար, որը Էդիպ թագավոր լեգենդի ժամանակակից տարբերակն է, հաղորդում է RBC-ն:

Գրողը չի ներկայացել Լոնդոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը, նա միայն հայտարարել է, որ «Էդիպն է հնարել վատ սեքսը»:

Հիշեցնենք, որ «անկողնային սցենայի ամենավատ նկարագրության համար» մրցանակաբաշխության մասնակիցների ցուցակում է ընդգրկվել նաեւ Սթիվեն Քինգն ու Խարուկի Մուրակամին:

Bad Sex in Fiction Award –ը հանձնվում է 1993-ից: Literary Review ամսագրի ներկայացուցիչները նշում են, որ այդ մրցանակաբաշխությունը հիմնել են, որ ցույց տան, թե երբեմն որքան տափակ, անճաշակ ու գռեհիկ են ժամանակակից գրողներն իրենց նկարագրություններում: Նրանք հույս են հայտնել, որ այդ մրցանակաբաշխությունը շատ գրողների կստիպի մտածել ու բարելավել իրենց աշխատանքների որակը:

Այս տարի բրիտանական այս մրցանակը կտրվի 19-րդ անգամ: Սթիվեն Քինգից ու Խարուկի Մուրակամիից բացի, սեքսն ամենավատ նկարագրողների թվում են Սեբասիան Բարրին, Լի Չայլդը, Ջեյմս Ֆրեյը, Ջին Աուելը, Դորի Օսթերմիլլերը եւ այլք: