Իռլանդիայի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտբոլի Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Ջովանի Տրապատոնին, հաղորդում է Insideireland.ie-ը: Նախորդ անգամ Իռլանդիայում ֆուտբոլային մասնագետը տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել 2001-ին. Միք Մաքարթիի գլխավորությամբ Իռլանդիայի հավաքականը նվաճել էր 2002թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Այս տարի Տրապատոնիի գլխավորությամբ ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականը նվաճեց Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր` անցումային հանդիպումներում  ընդհանուր` 5:1 հաշվով հաղթելով Էստոնիայի հավաքականին: