Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ քննարկվել են նոյեմբերի 12-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը որոշում է կայացրել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, իսկ Վասակ Ռափյանի թեկնածությունը` Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: