Իսրայելի կառավարությունը թույլ չի տվել, որ Գազայի հատված մտնի 644 հումանիտար առաքելություններից 277-ը։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Նրա տվյալներով՝ հոկտեմբերին Գազայի հատված նախատեսվում էր ուղարկել ընդհանուր առմամբ 644 հումանիտար առաքելություն. 183-ը պաղեստինյան անկլավի հյուսիս, 461-ը՝ հարավում։ Դրանցից 277-ը (43 տոկոս) չի կատարվել, 234 առաքելության (37 տոկոս) օժանդակություն է ցուցաբերվել։ Եվս 107 գործողություն (16 տոկոս) բախվել է խոչընդոտների, 26 առաքելություն (4 տոկոս) ստիպված չեղարկվել է լոգիստիկ հարցերի կամ անվտանգության նկատառումներով։