Գերմանիայում կառուցում են ոչ սովորական հյուրանոց, որն իր տեսքով նման է հավի ձվի: Յուրօրինակ հյուրանոցի հանդիսավոր բացումը Բիթենբերգ քաղաքում կկայանա մի քանի ամսից:
Oversum Vitalresort դա 4 աստղանի հյուրանոց է, որտեղ կլինի 77 սենյակ, այդ թվում նաեւ դիզայներական լյուքս սենյակներ: Նախագծի հեղինակների խոսքով` այդպիսի անսովոր ձեւը հնարավորություն կտա շենքին առավելագույն կերպով ներդաշնակվել շրջակա տեսարանին. դրսից հյուրանոցը պատված է տրոպիկական փայտով, եւ դիմացկուն է շրջակա միջավայրի ներգործությանը, գրում է«Правда.Ру»-ն:



























