Թուրքական մամուլում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ ոստիկանական բաժանմունքում ոստիկանները դաժանորեն ծեծում են ձերբակալված մի կնոջ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն Իզմիրում գործողություն են իրականացրել մի ակումբում, որտեղ ընտանիքի անդամների հետ այցելել էր նաեւ 37-ամյա Ֆեւզիյե Ջենգիզը։ Ակումբում ոստիկանության աշխատակիցները Ֆեւզիյեյից պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ, եւ երբ նրա ամուսինը դուրս է եկել մեքենայից բերելու կնոջ փաստաթղթերը, ոստիկանները ձերբակալել են կնոջն ու ծեծելով տարել ոստիկանական բաժանմունք։
Ոստիկանական բաժանմունքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանները դաժանորեն ծեծում ձերբակալված կնոջը, նրան գցում գետին եւ ձեռնաշղթաներով հարվածում։
Կնոջ ցուցմունքում նշվել է, որ մինչ բաժանմունք տանելը ոստիկանները ամբողջ ճանապարհին ծեծել են կնոջն ու սեռական ոտնձգության ենթարկել։
Դեպքից հետո ոստիկանների դեմ դատական հայց էր ներկայացվել՝ իրավասությունները գերազանցելու եւ թեթեւ մարմնական վասվածք հասցնելու մեղադրանքով, որից հետո ոստիկաններն իրենց հերթին Ֆեւզիյեյի դեմ են հայց ներկայացնում՝ իրեց նկատմամբ ուժ կիրառելու եւ վիրավորանք հասցելու համար մեղադրանքով։




























