Թուրքիան խզել է հարաբերություններն Իսրայելի հետ եւ ոչ մի քայլ չի ձեռնարկի դրանց զարգացման համար ապագայում։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք, որպես պետություն եւ Թուրքիայի Հանրապետության կառավարություն, խզել ենք հարաբերություններն Իսրայելի հետ։ Ներկա պահին մենք ոչ մի հարաբերություն չունենք Իսրայելի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Թուրքիան գլխավորում է «պայքարն Իսրայելի հանցագործությունների դեմ»։ Թուրքիան դարձել է երկիր, որն ամենակտրուկն է արձագանքել «Իսրայելի վայրագություններին Գազայի հատվածում», ավելացրել է նա։

Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիան նախաձեռնել է կոնկրետ քայլեր, ներառյալ առեւտրի դադարեցումն Իսրայելի հետ։