Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նոյեմբերի 16-ին երկօրյա այցով կժամանի Ադրբեջան:

Այցի ընթացքում, որ կայանալու է Ադրբեջանի իշխանությունների հետ Սեմնեբիի պարբերական խորհրդակցությունների շրջանակներում, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, եվրոպացի պաշտոնյան հանդիպումներ կունենա հանրապետության պաշտոնատարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ այդ երկրում եղել է սեպտեմբերի վերջին:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Սեմնեբին Հայաստան է այցելել հոկտեմբերի 28-ին, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, երկրի ԱԳՆ ղեկավարի եւ Հայաստանի այլ պաշտոնատար անձանց հետ: