Ուրանի գներն ուրբաթ օրն աճել են՝ հարստացված ուրանի ԱՄՆ արտահանման նկատմամբ ՌԴ կողմից  ժամանակավոր սահմանափակումներ մտցնելուց հետո, հայտնում է Reuters-ը։

Այս լուրերից հետո ուրանի գները 2025 թվականի նոյեմբերի մատակարարման համար աճել են 4 դոլարով՝ մեկ ֆունտի դիմաց հասնելով 84 դոլարի, հայտնել է UxC հետազոտական ​​և խորհրդատվական ընկերությունը:

Ուրանի արդյունահանող ընկերությունների բաժնետոմսերն այդ լուրից հետո նույնպես բարձրացել են։

Ռուսաստանին բաժին է ընկնում ուրանի հարստացման համաշխարհային կարողությունների շուրջ 44%-ը, իսկ ԱՄՆ միջուկային վառելիքի ներմուծման մոտ 35%-ը նախկինում արտահանվում էր Ռուսաստանից, ըստ ԱՄՆ միջուկային էներգիայի նախարարության:

Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել էր, որ երկիրը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հարստացված ուրանի արտահանման վրա։