Աբխազիայի ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևան Միկաան վերջնագիր է ներկայացրել Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիային, գրում է «Коммерсантъ»-ը։
Նրան մեկ ժամ ժամանակ է տրվել հրաժարական տալու համար։ Դրա մասին Միկաան ասել է ցուցարարների հետ խոսելիս: Ավելի վաղ Ասլան Բժանիան հրաժարվել էր լքել իր պաշտոնը։
«Եթե նա չհեռանա, մենք կգնանք այնտեղ, որտեղ նա թաքնված է: Այս վերջնագրով նրա մոտ մարդկանց ուղարկեցինք»,-հավաքված ցուցարարներին ասել է Միկաան։
Նրա ելույթի տեսանյութը հրապարակվել է «News Абхазия» թելեգրմյան ալիքում։




























