Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Քաղաքապետի գլխավոր խորհրդական Դավիթ Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է խորհրդականներից մեկը` Հրաչյա Մուրադյանը: Նշենք, որ Մելքոնյանին «ՀայՌուսգազարդից» բերել էր նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Անվերադարձ արձակուրդ է գնացել Կարապետյանի կադրերից եւս մեկը` քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը: Արձակուրդից հետո նա կվերադառնա նախկին աշխատավայր` «ՀայՌուսգազարդ»: Աշխատանքից ազատվել է նաեւ երեխաների պաշտպանության բաժնի երկարամյա պետ Սեդա Բարսեղյանը, նրան փոխարինում է Իդա Խաչատրյանը: Փոխվել է նաեւ կոմունալ տնտեսության վարչության պետը: Տիգրան Աբրահամյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Արտյոմ Աբրահամյանը»,- գրում է «Հրապարակ»-ը: