Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը ներկայումս գտնվում է Երեւանում, որտեղ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում պատրաստվում է 2011 աշխարհի առաջնության ընտրական փուլի Էստոնիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ խաղերին, որ կայանալու են համապատասխանաբար նոյեմբերի 14-ին եւ 17-ին:
«Ֆուտբոլ 365» շաբաթաթերթին տված հարցազրույցում Հենրիկը նկատել է, թե «չնայած բազմաթիվ շշուկներին, ոչ մի տեղ էլ չի պատրաստվում տեղափոխվել: Ես գործող պայմանագիր ունեմ „Մետալուրգի“ հետ, եւ այլ ակումբներից կոնկրետ առաջարկներ չեմ ստացել: Համենայն դեպս, ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Բայց եթե լինեն համապատասխան առաջարկներ, եւ ակումբի ղեկավարությունը չառարկի, կարող եմ այլ ակումբ տեղափոխվել: Այդ հարցերով զբաղվում են իմ գործակալները, իսկ իմ ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացված է „Մետալուրգում“ ելույթներին»:



























