Ժամանակակից ամենադիտվող ֆիլմի` «Ավատարի» հեղինակ Ջեյմս Քեմերոնին մեղադրել են գրագողության մեջ: Լոս Անջելեսի շրջանային գերագույն դատարան հայցադիմում է ներկայացվել, համաձայն որի Քեմերոնը «Ավատարի» մտահղացումը «գողացել է» նախկին աշխատակցից:
Ներկայումս այդ աշխատակիցը տոկոսներ է պահանջում ֆիլի վարձակալությունից ստացված եկամուտից, որի դրամարկղային գումարը 2010թ-ին կազմել է 2,8 մլրդ դոլար: Փոխհատուցման գումարի չափը, սակայն, չի հրապարակվում:
Հայցվոր Էրիկ Ռայդերը պնդում է, որ 1999թ-ին Քեմերոնին, որի մոտ աշխատել է, առաջարկել է եռաչափ ֆիլմ նկարել «KRZ 2068» անվանումով` ներկայացնելով կուսական բնությամբ հեռավոր մոլորակի բարբարոսային գաղութացումը: Ըստ Ռայդերի` ընկերության ղեկավարությունը 2002 թ-ին փակել է նախագիծն այն հիմնավորմամբ, թե ոչ ոք չի դիտի «շրջակա միջավայրի պաշտպանության թեմայով լայնաֆորմատ ֆանտաստիկ ֆիլմը»:
«Ավատարի» դուրս գալուց հետո նա բողոք է ներկայացրել Քեմերոնի ընկերության դեմ, սակայն անհաջող, հաղարդում է TMZ պարբերականը` ավելացնելով, որ Ռայդերը մտադիր է Քեմերոնից ողջ կարողություն պոկել:
Նշենք, որ եռաչափ ձեւաչափով նկարահանված «Ավատարը» 2010 թ-ին դարձել էր աշխարհի սենսացիան: Ստեղծագործական թիմն ստացել է «Օսկար» մրցանակաբաշխության ամենահեղինակավոր երեք անվանակարգերի մրցանակները:




























