Նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան ռուսական երկու դրոններ գրոհել են Սումիի մարզը եւ հարվածել հանրակացարանին, զոհերի եւ վիրավորների մեջ կան երեխաներ։ Այս մասին տեղեկացրել է Սումիի մարզային վարչությունը։
Առավոտյան ժամը 7-ի դրությամբ նախապես հայտնի էր 6 զոհի մասին, նրանցից մեկը՝ երեխա, տեղեկացրել է Униан-ը։ Վիրավորվել է 12 հոգի, նրանցից երկուսը՝ երեխա։
Տեղեկացվել է, որ փլատակների տակ դեռ կարող են բնակիչներ գտնվել։
Ինչպես տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները, զոհերի մեջ է նաեւ մայրն իր երեխայի հետ։




























