Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար Ռոնեն Բարը հանգստյան օրերին մեկնել է Թուրքիա, որտեղ, ինչպես The Times of Israel-ին տեղեկացրել է պաշտոնյան, այժմ գտնվում են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գործիչները, բանակցելու համար Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ, տեղեկացրել է Walla լրատվական կայքը։

Կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման մասին բանակցությունների վերականգնման ջանքերը, ինչպես նաեւ Թուրքիայից օգնություն ստանալու հնարավորությունը։