Այս տարվա մարտից Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ավելի քան մեկ միլիոն բարել նավթ է մատակարարել։ Արբանյակային պատկերների վերլուծությունից հետո նման եզրահանգում է արել բրիտանական հետազոտական Open Source Center կենտրոնը։
Առաջատար փորձագետներն ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին BBC-ին հայտնել են, որ իրենց համոզմամբ՝ այդ նավթով Մոսկվան Փհենյանին հատուցում է այն զենքի և զինվորների համար, որոնցով Հյուսիսային Կորեան օգնում էՌուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պայքարում։
Արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին ութ ամիսների ընթացքում ավելի քան մեկ տասնյակ հյուսիսկորեական լցանավերը Հեռավոր Արևելքի ռուսական նավթային տերմինալի և նրանց նավահանգիստների միջև 43 ուղևորություն են կատարել:
Լցանավերը դատարկ մեկնում էին Ռուսաստան ու բեռնված վերադառնում։




























