Երեւանում, դեկտեմբերի 11-ին, Ծերենցի փողոցի թիվ 62 տան հարակից ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.44-ին, մարվել` 19.38-ին:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնից գազի արտահոսքի հետեւանքով: Այրվել են Ա. Գեղամյանին պատկանող ավտոտնակը նկուղային հարկով ու պահեստամասերով՝ 60 քմ մակերեսով եւ այնտեղ կայանված «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենան: Պայթյունի հետեւանքով 48-ամյա Ա. Գեղամյանը եւ 22-ամյա Հ. Գեղամյանը ստացված այրվածքներով տեղափոխվել են ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

Տուժածների վիճակը բժիշկները գնահատվել են միջին ծանրության: