Ռուս զինվորականները նոյեմբերի 26-ի գիշերը հարվածել են Ուկրաինային 188 դրոններով եւ չորս բալիստիկ հրթիռներով, տեղեկացնում են Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերը։

«Նոյեմբերի 26-ի գիշերը օկուպանտները գրոհել են Ուկրաինան «Искандер-М» բալիստիկ հրթիռներով Վորոնեժի եւ Կուրսկի մարզերից։ Գիշերային գրոհի ժամանակ թշնամին արձակել է ռեկորդային թվով Shahed տիպի հարվածային անօդաչուներ եւ չպարզված տեսակի դրոններ»,- նշվել է հաղորդագրությունում։

Հարձակումը հետ մղելու համար գործի են դրվել ավիացիան, զենիթահրթիռային ստորաբաժանումները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները եւ շարժական կրակային խմբերը։ Ուկրաինայի բանակը կարողացել է խփել 76 դրոն երկրի 16 մարզերում։

«95 անօդաչու լոկացիոն առումով կորել են, ենթադրաբար ՌԷՊ միջոցների հակազդեցության պատճառով, հինգը թռել է Բելառուսի ուղղությամբ։ Ցավոք, կան կրիտիկական ենթակառուցվածքի խոցումներ։  Նախնական տվյալներով՝ զոհեր եւ տուժածներ չկան»,- նշել են Օդուժում։

Այստեղ ավելացրել են, որ հարվածի հետեւանքով մի քանի շրջաններում վնասվել են մասնավոր եւ բազմաբնակարան տներ։