Մերձդնեստրում ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը, որը նշանակված էր դեկտեմբերի 12-ին, կկայանա վաղը` դեկտեմբերի 13-ին: Այս մասին տեղեկացրել է հանրապետության ԿԸՀ ղեկավար Պյոտր Դենիսենկոն: ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները կհաստատի դեկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին Մերձդնեստրում  նախագահական ընտրություններ են կայացել:

Ընտրություններին վեց թեկնածու է մասնակցել` գործող ղեկավար Իգոր Սմիրնովը, հանրապետության Գերագույն խորհրդի  նախագահ Անատոլի Կամինսկին,  խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շեւչուկը, Մերձդնեստրի կումունիստների առաջնորդ Օլեգ Խորժանը, «Ճեղքում» կուսակցության նախագահ Դմիտրի Սոյինը եւ քաղաքագետ Անդրեյ Սաֆոնովը:

Եվգենի Շեւչուկի նախընտրական շտաբն արդեն հաղորդել է նախագահական ընտրությունների առաջին փուլում իր թեկնածուի հաղթանակի մասին: Քվեաթերթիկների 95%-ի մշակումից հետո նա հավաքել է ձայների 39,1%-ը: Նրան հաջորդում է Գերագույն խորհրդի ներկայիս նախագահ  Անատոլի Կամինսկին` 27,7%, այնուհետեւ 25,5%-ով հաջորդում է գործող նախագահ Իգոր Սմիրնովը:

Քանի որ, նախնական տվյալներով, թեկնածուներից ոչ ոք 50% գումարած 1 ձայն չի հավաքել, կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: