Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները եւ ընտանիքի անդամները բողոքի ցույց են անցկացնում Հայաստանի նախագահի նստավայրի մոտ: Ցուցարարները` մոտ 30 հոգի, պատրաստվում են անցնել Բաղրամյանի պողոտան եւ ցույցը տեղափոխել նախագահի նստավայրի դիմաց:
Ոստիկանների ուշադրության ներքո` ցուցարարները բացել են պաստառներ` «Մի’ կոտրեք հայ զինվորի ոգին» եւ այլ գրություններով:
Ցույցի կազմակերպիչներից մեկը լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով մեղադրվող Մխիթար Մխիթարյանի հայրն է` Վալերի Մխիթարյանը: Ըստ նրա, գործի քննությունը դեռ էական առաջընթաց չի ունեցել:
Արտակ Նազարյանը սպանվել էր 2010 թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող զորամասում: Դեպքի փաստով հարուցվել է քրգործ` ինքնասպանությանը հասցնելու մեղադրանքով: Արտակ Նազարյանի հարազատները պնդում են, որ տեղի է ունեցել սպանություն:



























