Ոստիկանության  Գավառի բաժնում, դեկտեմբերի 11-ի երեկոյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի  վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին` Նորատուս գյուղին հարակից հատվածում, վրաերթի է ենթարկել  երիտասարդին եւ դիմել փախուստի:

Ոստիկանության  ծառայողների  ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, բերման է ենթարկվել 53-ամյա մի տղամարդ, ով խոստովանել է, որ վրաերթը «ԳԱԶ-3110-101» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: