Ընտրակաշառք վերցնելը նույնպիսի մեղք է, ինչպես ընտրակաշառք բաժանելը: Այսօր` դեկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց հանրապետական գործարար պատգամավոր Մանվել Բադեյանը:
Նա նաեւ մի հետաքրքիր խոստովանություն արեց: Պարզվում է` նախկինում խորհրդարանական ընտրություններից մեկի ժամանակ «թակել» են պարոն Բադեյանի տան դուռն ու 5 հազար դրամ ընտրակաշառք առաջարկել` թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար:
Մ. Բադեյանի խոսքով` ինքը վերցրել է այդ ընտրակաշառքը, սակայն քվեարկել է բնավ ոչ այդ թեկնածուի օգտին: Նույնը նա խորհուրդ տվեց մյուս ընտրողներին, նշելով, որ յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն ընտրի, թե ինչպես պայքարել ընտրակաշառքի դեմ: «Եթե դուխները հերիքում ա, թող ասեն` վերցրու ու գնա… եթե առհասարակ տղամարդ չես`վերցրու, բայց ուրիշին քվեարկի» ,- պարզաբանեց Մ. Բադեյանը:




























