Արտասահման ուղեւորվելուց առաջ ռուս զբոսաշրջիկները պետք է նախապես հոգան նոր նմուշի դոլարներ կամ այլ փոխարկելի արժույթ գնելու մասին՝ կապված հին նմուշի դոլարների զանգվածային մերժման հետ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Արթուր Մուրադյանը։
Ավելի վաղ պարզվել էր, որ 50 եւ 100 անվանական արժեքով հին նմուշի թղթադրամները չեն ընդունվում Թուրքիայի արժույթի փոխանակման կետերում՝ տեղի ԶԼՄ-ների եւ սոցցանցերի տեղեկությունների ֆոնին, որ մեծ է կեղծ դրամների քանակությունը։
«Մենք քանիցս ասել ենք, որ հին նմուշի թղթադրամների ընդունման խնդիրը ոչ մի տրամաբանական լուծում չունի։ Թվում էր, թե ԱՄՆ-ը՝ որպես երկիր, որը թղթադրամների այդ տեսակի թողարկիչն է, կարող էր իր պարզաբանումներն անել, բայց նախընտրում է լռություն պահպանել։ Ընթացիկ իրավիճակը ցույց է տալիս, որ արժույթի (որը պաշտոնապես դուրս չի եկել շրջանառությունից) ընդունման խնդրին միջամտել թողարկող երկիրը չի պատրաստվում»,- ասել է Մուրադյանը։




























