Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 28-ին միայն «Վրացական երազանքի» պատգամավորների մասնակցությամբ, 84 դեմ ձայներով վստահություն է հայտնել նոր կառավարությանը, հայտնում է Civil Georgia-ն։

Հոկտեմբերի 26-ի ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած երեք ընդդիմադիր ուժեր հրաժարվել են պատգամավորական մանդատից, իսկ չորրորդ կուսակցությունը մտադիր չէ մտնել օրենսդիր մարմին՝ դրանով իսկ չճանաչելով խորհրդարանի օրինակարգությունը։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Դեպի Եվրոպա խաղաղությամբ, արժանապատվությունով և բարգավաճմամբ» կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո «Վրացական երազանք»-ի պատգամավորներին ներկայացրել է իր կառավարությունը։ Ստորև ներկայացված են նոր նախարարների ցանկը.

Լևան Դավիթաշվիլի՝ առաջին փոխվարչապետ; էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար;

Իրակլի Կարսելաձե՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար;

Լաշա Խուցիշվիլի՝ ֆինանսների նախարար;

Դավիթ Սոնգուլաշվիլի՝ շրջակա միջավայրի պահպանության նախարար;

Վախթանգ Գոմելաուրի՝ ներքին գործերի նախարար;

Իրակլի Չիկովանի՝ փոխվարչապետ; պաշտպանության նախարար;

Անրի Օխանաշվիլի՝ արդարադատության նախարար;

Թեա Ախվլեդիանի՝ հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար;

Միխայիլ Սարջվելաձե՝ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների հարցերով նախարար, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար;

Ալեքսանդր Ցուլաձե՝ կրթության և գիտության նախարար;

Թինաթին Ռուխաձե՝ մշակույթի և սպորտի նախարար (Սպորտի նախարարությունը շուտով կառանձնացվի);

Շալվա Գոգոլաձե՝ (ապագա) սպորտի նախարար;

Մակա Բոչորիշվիլի՝ արտգործնախարար.

«Վրացական երազանքի» կառավարության երեք անդամները նոր են: Նրանք արտաքին գործերի, արդարադատության և շրջակա միջավայրի պահպանության նախարարներն են։ Մյուսները, ինչպես կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության նախարարները, նշանակվել են վերջին շաբաթների և ամիսների ընթացքում: