«U-Customers Partner» ծրագրի շրջանակներում «Յունիբանկ» ՓԲԸ-ն «Յուքոմ» ՍՊԸ-ի եւ «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է ակցիա, որի համաձայն գործընկեր-կազմակերպությունների հաճախորդներին տրամադրում է կոբրենդինգային քարտեր` վարկային գծերով: «Յուքոմ» եւ «ՌԵՍՈ» ընկերություններն իրենց կողմից մատուցված ծառայություններից օգտվող հաճախորդներին կտրամադրեն լրացուցիչ արտոնություններ: Այսուհետ «Յուքոմ»-ի այն բաժանորդները, որոնք ձեռք են բերել «Յունիբանկի» ArCa Classic «UNIBANK–UCOM» կոբրենդինգային քարտը, «U! Net Starter» եւ «Triple Play Classic» ստանդարտ ինտերնետ փաթեթների առաջարկի հետ` որպես նվեր կստանան եւս 1մբ/վ արագությամբ ինտերնետային կապ: «Յուքոմ» ընկերությունը ArCa Classic «UNIBANK–UCOM» քարտապան հաճախորդներին հնարավորություն կընձեռի նաեւ մասնակցելու իր կողմից անցկացվող բոլոր խաղարկություններին եւ ակցիաներին:
ArCa Classic «UNIBANK– RESO» կոբրենդինգային քարտը ձեռքբերած «ՌԵՍՈ» ընկերության ապահովադիրներին կտրամադրվի 5 տոկոս զեղչ` ապահովագրական բոլոր ծառայությունների համար, բացառությամբ ԱՊՊԱ տեսակի:
Կոբրենդինգային քարտերը «Յունիբանկը» կթողարկի հատուկ դիզայնով եւ հաճախորդների համար որպես նվեր` անվճար տարեկան սպասարկմամբ: Քարտերով տրամադրված վարկային միջոցները հաճախորդները կարող են օգտագործել սպառողական ցանկացած նպատակների համար:
ArCa Classic «UNIBANK– RESO» քարտ կարող են ձեռքբերել «ՌԵՍՈ» ընկերության հետ ԱՊՊԱ եւ ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրեր կնքած ֆիզիկական անձինք հետեւյալ սահմանաչափերով`
-370 հազար դրամ` 2005-2011թթ. արտադրության ցամաքային տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի առկայության դեպքում,
-100 հազար դրամ` 2005-2008թթ. ռուսական արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում,
-200 հազար դրամ` 2008-2011թթ. ռուսական եւ 2005-2011թթ. այլ արտասահմանյան արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում:
ArCa Classic «UNIBANK–UCOM» քարտի սահմանաչափը կազմում է`
-400 հազար դրամ, եթե բաժանորդն օգտվում է «Յուքոմ»-ի կորպորատիվ սակագնային պլաններից,
-200 հազար դրամ, եթե բաժանորդն ընկերության ծառայություններից օգտվում է մեկ եւ ավելի տարի` ամսական վճարելով 10 հազար եւ ավելի դրամ,
-100 հազար դրամ, եթե անձն ընկերության բաժանորդ է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում եւ օգտվում է «Երեքը մեկում» ծառայությունների փաթեթից կամ ամսական վճարում է 10 հազար եւ ավելի դրամ:
Վարկավորման պարտադիր պայման է բացասական վարկային պատմության բացակայությունը: Հակառակ դեպքում հաճախորդին տրամադրվում է միայն կոբրենդինգային քարտ` առանց վարկային գծի:
ArCa Classic «UNIBANK–RESO» եւ ArCa Classic «UNIBANK–UCOM» քարտապաններին «Յունիբանկը» հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկում է բարձր տոկոսադրույք` 5 տոկոս տարեկան, եւ հնարավորություն է ընձեռում էապես կրճատելու առօրյա ծախսերը: Կոբրենդինգային քարտատերերը կընդգրկվեն այս տարվա դեկտեմբերի վերջին մեկնարկվող արտոնությունների ծրագրում, որի շրջանակներում գործընկեր-կազմակերպությունների լայն ցանցում գնումներ կատարելիս կարող են բոնուսներ կուտակել եւ օգտվել զեղչերից:




























