Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: