Երեւանի ավագանու որոշմամբ, քաղաքում տնտեսվարողները պետք է կատարեն իրենց հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանագրերը: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանն ընդգծվել է, որ հատկապես տեղումների ժամանակ, տնտեսվարողները պարտավոր են իրականացնել իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքները:

Անդրադառնալով մայրաքաղաքում տոնական զարդարման աշխատանքների ընթացքին` վարչական շրջանների ղեկավարներին ու առեւտրի եւ սպասարկումների վարչությանը հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել նշված աշխատանքները, ինչպես նաեւ ապահովել մայրաքաղաքի տոնական լուսավորությունը:

Հանձնարարվել է նաեւ մայրաքաղաքի բոլոր կամուրջների, այգիների, պուրակների եւ մերձակա հատվածներում, փողոցներում ու բակային տարածքներում կատարվել լայնածավալ մաքրման աշխատանքեր:

«Երեւանն իր տոնական զարդարանքին համապատասխան մաքուր տեսք պետք է ունենա»,- նշել է Կամո Արեյանը:

Բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում եւ շքամուտքերում անօրինական առեւտրուրը կանխելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ակիվ աշխատանք տանել: Զեկուցվել է, որ անցյալ շաբաթվա ընթաքում արձանագրված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություներ եւ սահմանվել է ամենօրյա հսկողություն:

Ամենօրյա հսկողության ներքո է նաեւ մայրաքաղաքում եղեւնիների եւ սոճիների համար հատկացված տեղերում բացօթյա առեւտրի կազմակերպումը:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ շուկաների եւ ստորգետնյա անցումների սանիտարական վիճակի հետ կապված ստուգայցերի արդյունքում վիճակը այժմ գնահատվում է բավարար, իսկ այն տնտեսվարողների հանդեպ, որոնք կկախտեն սահմանաված կարգը` կկիրառվեն համապատասխան միջոցառումներ:

Հանձնարարվել է նաեւ գույքագրել լուսավորության անհրաժեշտություն ունեցող գետնանցումները եւ խնդրի լուծման ուղղությամբ համապատասխան առաջարկություն ներկայացնել: