Տվերում տեղի է ունեցել «Հայաստանի հպարտությունը» մրցույթի ամփոփիչ համերգը, որը նվիրված է եղել գերմանաֆաշիստական զավթիչներից Կալինինի ազատագրման 70-ամյակին: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:
Մրցույթը Ռուսաստանի հայերի միության Տվերի տարածաշրջանային բաժանմունքի կողմից կազմակերպվել է 4-րդ անգամ: Համերգի թեմատիկան պատահական չի ընտրվել. Կալինինն ազատագրողների մեջ եղել են հազարավոր հայեր:
Նշենք, որ Տվերի հայ համայնքը միավորում է շուրջ 15 հազար հայերի:



























