Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ ռազմական մատակարարումներ եւ ավելի քիչ բանավեճեր Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին խոսել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն մամուլի ասուլիսում, որը կայացել է Բրյուսելում, դաշինքի երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի նախաշեմին։
«Ավելի շատ ռազմական օգնություն եւ ավելի քիչ բանավեճեր այն մասին, թե ինչպիսին են լինելու խաղաղ բանակցությունները»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին «Ուկրաինայի տարածքային զիջումների մասին» գալիք բանակցություններում։ Ռյութեի խոսքով՝ Կիեւին «հարկավոր չեն գաղափարներ այն մասին, թե ինչպիսին է լինելու խաղաղության գործընթացը»։





























