Առաջիկա երեք օրերին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ հանրապետության տարածքը գտնվելու է անտիցիկլոնի ազդեցության գոտում:
Նրա խոսքով` առաջիկա երեք օրերին ջերմաստիճանի, մթնոլորտային երեւույթների, օդի ջերմային ֆոնի էական փոփոխություն չի լինի: Արարատյան դաշտում, նախալեռնային հատվածում առավոտյան ժամերին եւ գիշերը սպասվում է մառախուղ: Գագիկ Սուրենյանը նշեց, որ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 3-5 աստիճան ցրտի սահմաններում, իսկ ցերեկը` 1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքության սահմաններում: Երեւանում եւս տեղումներ չեն լինի:



























