NEWS.am-ին տված հարցազրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացնում է ֆինանսների նախարարության գաղափարական մոտեցումը` հանքահումքային ոլորտում վճարների նոր մեխանիզմի վերաբերյալ: Ֆիննախի կողմից ներկայացրած ռոյալթին և մետաղական կոնցենտրատի արտահանման տուրքն ընդունվեցին խորհրդարանում նոյեմբերին և ուժի մեջ կմտնեն 2012 հունվարի 1-ից:
Վերլուծվե ՞լ էր, ռոյալթիի բանաձևը հաշվարկելիս, գործող ընկերություերի շահույթը:
Ռոյալթիի դրույքաչափն ունի ֆիքսված և ադվալորային բաղադրիչներ: Ֆիքսված դրույքաչափը կփոխարինի բնօգտգործման վճարը, որը գանձվում էր հանքաքարի մարված պաշարներից: Երկրորդ բաղադրիչն ամբողջությմբ կապված է ընկեության շահութաբերության հետ: Որքան այն բարձր է, այնքան բարձր կինի տոկոսադրույքը: Այսինքն, նույնիսկ զրոյական շահութի դեպքում տնտեսվարողները կվճարեն նվազագույնը 4% ռոյալթի (Խմբ. – ռոյալթիի բանաձևը կկազմի 4 + (շահույթ նախքան հարկումը/հասույթ x 8) x 100).
Որքա՞ ն դա կարող է կազմել?
Բացվածքը կլինի բավականին լայն, որովհետև տարբեր հանքավայրերի շահութաբերությունն իրարից էապես տարբերվում է: Դա կախված է հանքաքարի արդյունահանման եղանակից (բաց կամ փակ) և դրա բաղադրությունից:
Գնահատե ՞լ եք շահութաբերությունն ըստ առանձին մետաղների:
Այդպիսի վերլուծություն անցկացրել ենք, սակայն եկամտաբերությունը կոնկրետ մետաղի հետ համեմատականի մեջ դնելը ճիշտ չէր լինի: Ամեն ինչ կախված է արդյունահանման, հանքաքարի հարստացման ինքնարժեքից: Տարբեր հանքավայրերի համար այդ մեծությունները կարող են տարբեր լինել:
Ընդերքի մասին օրենսգրքի հարակից փաթեթը նախատեսում է վճարել իրացված խտանյութից: Սակայն կան ընկերություններ, որոնք կատարում են հետագա վերամշակում. օրինակ` սև պղինձ կամ Դորե համաձուլվածք: Ինչպե ՞ ս կհաշվեն ռոյալթին նրանց համար:
Իրենց արտադրած խտանյութի հաշվարկով: Եթե որևէ ընկերություն կատարում է հետագա վերամշակում, ապա միևնույն է` նրա համար գանձման բազան կմնա խտանյութը:
Ինչու ՞ ոչ մետաղական օգտակար հանածոների համար բնօգտագործման վճարների հին մեխանիզմը պահպանվել է:
Ներկայումս այդ հատվածն էլ ենք ուսումնասիրում, և բացառված չէ, որ այստեղ էլ կներկայացնենք ռոյալթիի առաջարկ: Առաջին քայլը կատարեցինք մետաղական հանածոներով, որովհետև այստեղ ավելի հեշտ է հաշվարկի ելակետ գտնել (Խմբ. –LME բորսայում մետաղների գները): Ոչ մետաղականների համար այդպիսի չափանիշ դեռևս չենք ընտրել: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ:
Ինչո ՞ վ է պայմանավորված ոլորտում մեկ այլ վճարի` հանքաքարի և խտանյութի 3%-անոց արտահանման տուրքի առաջարկը:
Այստեղ ցանկանում ենք, նախ` խուսափել տնտեսության համար աննպատակահարարությունից, երբ արտահանվում է խտանյութ, ապա` դրա հետ կապված պոտենցիալ չարաշահումներից: Ցանկանում ենք երկարացնել երկրի ներսում հանքաքարի վերամշակման շղթան:
Շնորհակալություն
Զրույցը` Արամ Գարեգինյանի




























