«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» աշխատակիցը վարում է 61 համարի ավտոբուսը, որը չի տիրապետում 61 գծի երթուղուն, այլ մոտովորապես գիտի։ Այս մասին հայտնում է բլոգեր Աթուր Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ ունեցած տեղեկություններով` այլ կառույցների վարորդներին ստիպել են որ ավտոբուս վարեն, ինչի արդյումքում քաղաքացիների կյանքը վտանգի տակ դնելով երկու ավտոբուս վթարվել է...  Նաև կարծում եմ որ կանաչապատման աշխատակիցը նույնիսկ D կարգ վարորդական իրավունք չի ունեցել: Նիկոլ Փաշինյան Չի կարելի քաղաքացիների կյանքը վտանգի տակ դնել...»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը, բարելավել աշխատանքային պայմանները: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորել էր աշխատանքի վերադառնալ, հայտարարելով, որ կոմպրոմիսի չեն գնալու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել էին 32 վարորդ: