Ռուսաստանը պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ այնքանով, որքանով Թբիլիսին պատրաստ է դրան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա հեռանկարներին, ապա մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով այնքան, որքան պատրաստ է դրան Թբիլիսին»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով, Մոսկվան հավատում է վրաց ժողովրդի իմաստությանը և ազնվությանը: «Մենք հավատում ենք, որ Վրաստանի ժողովուրդը կունենա բավականաչափ հեռատեսություն և հավատ, որպեսզի չդառնա ուրիշի, ամենակեղտոտ և շատ վտանգավոր խաղի զինվորիկը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։