Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ուիլիամ Ռուտոյին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախագահ Ռուտոն, շնորհավորելով դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը։

Իր խոսքում դեսպան Սահակ Սարգսյանն ընդգծել է Հայաստան-Քենիա երկկողմ օրակարգն ընդլայնելու կարևորությունը և մի շարք ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը: