Ես կարծում եմ, որ մենք ամենևին էլ վատ տեղ չենք հասել, մենք բավականին լավ տեղում ենք և կարծում եմ, առնվազն մեր մտքերի ընթացքը ճիշտ է, ինչքան էլ մենք անցյալում շատ ծանր հարվածներ ենք ստացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչաօպետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս ո՞նց եղավ, որ հասանք այս կետին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով հնչեցրել էր հարցը, արձագանքեց. «Երբ ասում եք մենք ինչ-որ լավ օրի ենք հասել, գիտե՞ք ինչ օրի ենք հասել, որ մեզ թշնամական երկիրը կոչվում է Արևմտյան Ադրբեջան: Հլը այդ տեղից այն կողմ չենք գնացել ու պարզ էլ չի դեպի այն մյուս կողմ, որտեղ կհասնենք»:
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց Ադրբեջանի որոշ շրջանակների կողմից արվող հայտարարությունների վերաբերյալ ամրացնել մեր նյարդերը և ընդհանրապես նյարդային որևէ արձագանք չտալ. «Որովհետև այդ հայտարարությունները արվում են նաև մեզնից նյարդային ռեակցիաներ ստանալու համար»:





























