ՆԱՏՕ երկրները խոստովանում են, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու բանակցությունները պետք է սկսվեն մոտ ժամանակներս։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ դաշինքի երկրները սկսել են քննարկել բանակցությունների հնարավորությունը, քանի որ խոստովանում են, որ «իրավիճակն Ուկրաինայում անկայուն է»։ Աղբյուրներն ընդգծել են, որ ՆԱՏՕ-ում հասկանում են, որ բանակցությունները պետք է սկսվեն «մոտ ժամանակներս»։
Ինչպես նշել է գործակալությունը, եվրոպական երկրները եւս սկսել են քննարկել այս հարցը, որպեսզի ցուցադրեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին իրենց օգտակարությունը նման բանակցությունների սկսման դեպքում։
Թրամփն իր ընտրարշավի ժամանակ նշում էր, որ մտադիր է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ քանիցս խոստովանել է, որ կա Կիեւին ամերիկյան օգնության դադարեցման վտանգ, եթե Թրամփը վերադառնա Սպիտակ տուն։





























