Գրեթե ոչ մի սննդամթերք չի ստացվում Գազայի հատվածի հյուսիսում ավելի քան 50 օր։ Պաղեստինյան տարածքում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Անտուան Ռենարի խոսքով՝ Գազայում ավերածությունների ու քաղցի մակարդակը շատ ավելի վատ է, քան երբեւէ նախկինում։

«Մարդիկ այլեւս չեն կարողանում դիմանալ իրավիճակին։ Մթերքներ գրեթե չեն ստացվում, իսկ շուկաները դատարկ են։ Նոյեմբերին մոտ 815 հազար մարդ ստացել է պարենային օգնություն Պարենային ծրագրից, ինչը հազիվ կազմում է անհրաժեշտ ծավալի կեսը»,- ասել է նա տեսահոլովակում, որը հրապարակվել է կազմակերպության Х-ի էջում։

Նրա գնահատմամբ՝ պարենի սուր անբավարարություն Պաղեստինում զգում է մոտ 2,2 մլն մարդ։