Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 6,6 տոկոս, երկրորդ եռամսյակոմ՝ 6,4 տոկոս, երրորդ եռամսյակը՝ 5,2 տոկոս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը:
Անդրադառնալով գնաճին, նա նշեց. «2024 թվականի նոյեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ ամսվա նկատմամբ 1,3 տոկոսով աճել է: Նոյեմբեր ամսին 2023 թվականի դեկտեմբերի նկատմամբ աճը կազմել է 0,4 տոկոս:
2024 թվականի նոյեմբերին 2023 թվականի նոյեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 1,4 տոկոսով, իսկ 2024 թվականի հունվար-նոյեմբերին 2023 թվականի հունվար-նոյեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 0,2 տոկոս»,- ասաց նա:




























