Ուժեղ մառախուղի պատճառով Երեւան- Արտաշատ ավտոճանարհին մարդ է մոլորվել:  Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:24 –ին Գ Հովակիմյանից ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, որոնողական աշխատանքների մեկնած փրկարարները Նարեկ գյուղից մոտ 14 կմ հյուսիս-արեւելք (Գյոլասար կոչվող վայրում) հայտնաբերել են Երեւան քաղաքի Սարի թաղի 9-րդ շարքի թիվ 198 տան բնակիչ,1989 թ. ծնված Գ.Հովակիմյանին: Փրկարարները գտել են նաեւ Գ.Հովակիմյանին պատկանող «ՎԱԶ 21 07» մակնիշի Լ 0065 պետհամարանիշի (տաքսի)  ավտոմեքենան: