Վարդենիս-Ճամբարակ ճանապարհի 25-րդ կմ-ին դեկտեմբերի 12-ին, ժամը 18-ի սահմաններում իրար են բախվել «ԳԱԶ-31029» եւ «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21013»-ի վարորդը՝ 23-ամյա Մհեր Դաշյանը, ուղեւորներ՝ 22-ամյա Արթուր Դաշյանը, 37-ամյա Սուսաննա Ղուկասյանը եւ 43-ամյա Անդրանիկ Վանոյանը տեղում մահացել են, իսկ «ԳԱԶ-31029»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























